կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-11 10:08
Հասարակություն

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

Ձյուն, մերկասառույց, մառախուղ. իրավիճակը՝ ավտոճանապարհներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Թումանյանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Տավուշի, Ճամբարակի, Թալինի, Աշտարակի, Կոտայքի, Գավառի, Վարդենիսի, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Վայքի,  Սիսիանի, Գորիսի և Կապանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Վարդենյաց և Տիգրանաշենի  լեռնանցքներում, Գավառ –Մարտունի, Գավառ –Սևան ճանապարհահատվածներում, Արմավիրի ու Իջևանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Եղեգնաձորի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

ՀՀ  միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր  ավտոճանապարհները բաց են: