Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` կարգապահական վարույթ է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերին փաստաբան Գեորգի Մելիքյանի վրա հարձակված դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ: Նշենք, որ Ներսիսյանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին է: Այս կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ փաստաբանների պալատը, որում մասնավորապես ասված է.
«Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով նշանակված դատական նիստի ընթացքում տեղի էր ունեցել միջադեպ: Նշված քրեական գործով մասնակցող պաշտպան՝ փաստաբան Գեորգի Մելիքյանի նկատմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանը թույլ էր տվել անօրինական գործողություններ:
Միջադեպի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը, ինչի հիման վրա 2016-ի դեկտեմբերի 23-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ պահանջելով քննության առնել թիվ ԱՐԴ1/0016/01/16 քրեական գործով պաշտպան Գայանե Լյուդվիկյանի և թիվ ԱՐԴ/0041/01/16 քրեական գործով պաշտպան Գեորգի Մելիքյանի նկատմամբ ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի դրսևորած վարքագիծը և վերջինիս ենթարկել պատասխանատվության:
ՀՀ փաստաբանների պալատում հունվարի 26-ին մուտքագրվել է ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որով հայտնել են, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի դիմումի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ Արմավիրի մարզի դատախազության դատախազ Կորյուն Ներսիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ»: