կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-07 19:50
Իրավական

Հարուցվել է կարգապահական վարույթ

Հարուցվել է կարգապահական վարույթ

ՀՀ փաստաբանների պալատն արձագանքել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի գրավոր հաղորդմանը և տեղեկացրել, որ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

 

Ինչպես տեղեկացնում են Հատուկ քննչական ծառայությունից, ՀՔԾ պետի 2013թ. մարտի 6-ի հաղորդման հիման վրա 2013թ. մարտի 7-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ փաստաբան Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1.1, 6.1.2 և 6.1.3 կետերի պահանջների խախտման հատկանիշներով հարուցվել է կարգապահական վարույթ։ 

 
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 6-ին դիմել է ՀՀ փաստաբանների պալատին՝ խնդրելով քննարկման առարկա դարձնել փաստաբան Տիգրան Եգորյանի գործողություններն ու նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հետագայում նմանատիպ գործողությունների կանխման անհրաժեշտությունից ելնելով։


Ըստ ՀՔԾ-ի՝ ընտրախախտման գործով վստահորդի շահերը մինչդատական վարույթում  ներկայացնելու ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանը, խախտելով փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.1 կետի պահանջները, կատարել է ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանող գործողություններ, օրենքով արգելված միջոցներով փորձել է  ազդել վարույթն իրականացնող մարմնի վրա և վերջինիս գործողություններին է  անդրադարձել օրենքով չսահմանված եղանակով։