Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ նոյեմբերի 1-ին, քննվում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արդարադատության նախարարության միջնորդությունը։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։
Արդարադատության նախարարի օգնական Գագիկ Հարությունյանը հայտարարեց, թե թույլ են տրվել դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։ Ըստ նրա՝ դատավորը կանխակալ վերաբերմունք է ցուցաբերել գործով հայցվորի ներկայացուցչի նկատմամբ, եւ, որ այդ դեպքում նա պետք է ինքնաբացարկ հայտներ։ Գագիկ Հարությունյանը պնդեց, որ Նախշքարյանի կողմից կոպիտ անփութությամբ են կատարվել դատավորի վարքագծի խախտումները:
Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն էլ միջնորդեց՝ կարճել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը։ Նա պնդեց, որ Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է Նախշքարյանին կարգապահական վարույթի հարուցման գործընթացին, երբ դատավորը մերժել էր Բադասյանի անձնական հարցով ներկայացրած հայցադիմումը։ Ըստ Մելիքյանի՝ Բադասյանն ունեցել է կողմնակալ վերաբերմունք դատավորի նկատմամբ։
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց նիստը՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին՝ միջնորդությանը ծանոթանալու հնարավորություն տալու համար։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 16։00-ին: