Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն ծրագրերին, որոնց մեկնարկն արդեն տրվել է: Դրանցից է «Մոնթե Մելքոնյան» վարժարանի զարգացման ծրագիրը:
«Այս տարվա սկզբից «Փոքր Մհեր»-ի սաները տեղափոխվել են «Մոնթե Մելքոնյան», և հիմա մենք կարողանում ենք ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարում իրականացնել` բարեկեցիկ պայմաններ ապահովելով սպաների ուսուցման համար: Բայց մեր գլխավոր նպատակն այն է, որ «Մոնթե Մելքոնյան» վարժարանը դառնա ամենաառաջատար ու ուժեղ ավագ դպրոցը: Մենք համարում ենք, որ ապագա սպաները պետք է ունենան հնարավորություն ստանալու ամենաորակյալ կրթությունը: Մենք համոզված ենք, որ առանց ուժեղ սպայական անձնակազմի, մեր աշխատանքներն արդյունավետ չեն լինի»,- ասաց նախարարը:
Ռազմական կրթության դերի արժևորումն էր, որ նախարարին ստիպեց նախագահից խնդրել ՊԵԿ ուսումնական կենտրոնի շենքը տրամադրել «Մոնթե Մելքոնյան» ռազմակրթական վարժարանին` որպես նոր վայր ուսումը կազմակերպելու համար:
Սարգսյանն անդրադարձավ նաև մամուլի այն արձագանքներին, թե ինչ իմաստ ունի սաներին տրամադրել մի շենք, որը 7 աստղանի հյուրանոցի է նման: Նա հակադարձեց` ասելով, որ լրագրողներին հրավիրում է այդ շենք, որ տեսնեն, որ դա ոչ 7 աստղանի, ոչ էլ 5 աստղանի հյուրանոցի նման չէ: Այն լավ կազմակերպված ուսումնական շենք կարող է դառնալ: