կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-06 12:50
Աշխարհ

Քարդաշյանները Հայաստանում վարձել են 5-աստղանի հյուրանոցի երկու հարկը

Քարդաշյանները Հայաստանում վարձել են 5-աստղանի հյուրանոցի երկու հարկը

«Քիմ Քարդաշյանը Քրիս Ջեների և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամների հետ այս շաբաթ կմեկնի Հայաստան»,- գրում է Lacazzo կայքը:

 

Հիշեցնելով, որ Քարդաշյանների՝ Հայաստան այցի պատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, կայքը հաղորդում է, որ նրանք վարձել են 5-աստղանի հյուրանոցի երկու հարկը:

 

Ի դեպ, Usmagazine կայքը դեռեւս երկու օր առաջ նշել էր, որ, բացի Քենդալ Ջեներից, Քարդաշյանների ընտանիքը նախնիների երկիր կայցելի այս շաբաթ, եւ այցը կտևի 8 օր:

 

Նշենք, որ այս երկու օրերին ֆեյսբուքյան  քննարկման հիմնական թեման այն է, թե, ի վերջո, երբ է Քիմ Քարդաշյանը գալու Հայաստան: