Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բասկետբոլի Մ 16 տարեկան տղաների Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Արեգ Վաթյանի համար Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում չեմպիոն դառնալն ինչ-որ տեղ անսպասելի էր:
Մարզիչն անկեղծանում է` մինչեւ առաջնությունը մի փոր մտավախություն ուներ. «Պատրաստվելու շատ կարճ ժամանակ ենք ունեցել: Վերլուծելով նախորդ տարվա թիմի մրցակիցներին՝ մենք պարզ գիտակցում էինք `ուր ենք գնում եւ ինչ խնդիրներ ունենք: Այս տարի կարողացանք հաջող հանդես գալ:
Հաջողության հասնելու հավատը մեզանում ավելանում էր խաղից խաղ: Ջիբրալթարի նկատմամբ առաջին հաղթանակից հետո թիմում մթնոլորտը միանգամից փոխվեց. մենք հավատացինք, որ կարող ենք հասնել մինչեւ եզրափակիչ: Իհարկե, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթել, բայց իրավիճակը ռեալ գնահատելով մի քիչ մտավախություն ունեի:
Մեզ շատ օգնեցին Թբիլիսիում Վրաստանի հավաքականի հետ անցկացրած ընկերական խաղերը: Հակառակ դեպքում, դժվար թե կարողանայինք հաջող հանդես գալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արեգ Վաթյանը Մարզչի կարծիքով` առաջնության լավագուն բասկետբոլիստ Գեորգի Շախնազարովը փայլուն է մասնակցել խաղերին եւ լավագույն խաղացողի մրցնակն արժանիորեն ստացել.
«Գեորգի Շախնազարովը մեր թիմի հոգին էր եւ լավագույն խաղացողը: Լինելով բասկետբոլի համար կարճահասակ` 182 սմ, նա բոլորին զարմացրեց իր արդյունավետությամբ եւ խաղային որակներով: Գեորգին հանդես էր եկել նաեւ Մ18 տարեկանների հավաքականում: Դա նրան օգնեց ուժերը ճիշտ գնահատել»,- նշեց Արեգ Վաթյանը: