|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ։
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, արդարադատության փոխգնդապետ Վարդան Ավագյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՔՒ Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։
Վերջինիս փոխարեն մարզային վարչության պետ է նշանակվել Կամո Սահակյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։
Մեկ այլ հրամանի համաձայն՝ աշխատանքից ազատվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետ Վահագն Ջիվանյանը՝ սեփական դիմումի համաձայն։ Բաժնի պետ է նշանակվել Արտակ Պետրոսյանը՝ ազատվելով ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնից։