|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կրթության ոլորտում մայրերից դուստրերին անցնող պաշտոնների խնդիրը կամաց-կամաց լուծվում է: «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ 90 տոկոսով արդեն խնդիրը լուծել են, իսկ մնացածներն ընթացքի մեջ են:
«Խնդիրն այն է, որ մենք ոչ թե բացառում ենք, որ նույն դպրոցում լինեն, ասենք, մայրը` տնօրեն, իսկ աղջիկը` ուսուցիչ, այլ` մայրն ուսուցիչ, իսկ աղջիկն` ուսմասվար: Ինչ վերաբերում է տնօրենի կամ ուսուցչի ընտրության դեպքում կոռուպցիոն ռիսկերին, ապա ես կոռուպցիայի ռիսկ եմ տեսնում գրավոր քննությունների դեպքում, իսկ բանավորին կարող են ներկա լինել նաև ԶԼՄ-ները: Առհասարակ, կաշառքը կվերանա, երբ մեր հասարակությունն արմատապես վերափոխի իր կենցաղը»,- ասաց Մկրտչյանը:
Նախարարի հավաստմամբ` պետք է այնպես անեն, որ ուսուցչի ընտրությունը տնօրենի քմահաճույքից կախված չլինի, իսկ ընտրության մեխանիզմները պետք է հնարավորինս թեթևացնել, պարզեցնել և թափանցիկ դարձնել: