|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 23-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվել են Սիրիայի վերաբերյալ բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչ Յահյա ալ-Արիդին.
«Սիրիայի վերաբերյալ բանակցություններն այսօր ավարտվել են։ Այլևս հանդիպումներ չեն պլանավորվում։ Սակայն վաղը կշարունակվի աշխատանքը»։
Արիդին ընդգծել է, որ Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցություններում քննարկվում է Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմը, սակայն դեռ վաղ է խոսել դրա իրագործման մանրամասների մասին։
Միևնույն ժամանակ ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Աստանայում չի հաջողվել ապահովել Դամասկոսի ու զինված ընդդիմության միջև ուղիղ բանակցությունների անցկացումը։