|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով միջազգային հանդիպման պատրաստությունների ընթացքը, հայտնում է Kommersant.ru-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ համագործակցության որոշ ակտուալ հարցերի:
Ինչպես հայտնում է «Kommersant.ru»-ն, հունվարի 23-ին Աստանայում նախատեսվող սիրիական կարգավորման հարցով բանակցությունների նախապատրաստությունը մտել է վճռական փուլ: Սիրիայի ապագայի որոշման հարցում առաջատար դիրքերն ապահովել են երեք տարածաշրջային ուժերը՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: