կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 16:41
Տարածաշրջան

Էրդողանի կուսակցության շենքի վրա հարձակում իրականացնողը սպանվել է

Էրդողանի կուսակցության շենքի վրա հարձակում իրականացնողը սպանվել է

Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի և ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում իրականացնող անձանցից մեկը վիրավորվել է, մյուսը՝ սպանվել:

Ըստ Siyasihaber3-ի՝ ոստիկանները փախուստի դիմած անձանց գտնելու համար հատուկ գործողություն են սկսել:

Հայտնի է դարձել, որ կուսակցության շենքի վրա հարձակված Բիլգեհան Քարփաթը Թեքիրդաղում սպանվել է, իսկ Շ.Թ.-ն, որին ՆԳ նախարարությունը ներառել էր «ահաբեկիչների» ցուցակում, 15 հասցեներով իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է վիրավոր վիճակում: Նրան գտնողին խոստանում էին 300.000 թուրքական լիրա: Կայքը հիշեցնում է, որ հարձակումից առաջ ԶԼՄ-ները հրապարակել էին տեղեկություններ, թե նա Թուրքիա է ժամանել 2016-ին՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով: