|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ստամբուլի գրասենյակներից մեկի վրա հրթիռային հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Siyasihaber3-ի՝ անհայտ անձինք հրթիռ են արձակել շենքի ուղղությամբ, այնուհետև փախուստի դիմել: Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն գրանցվել: Վնասվել են հարակից շենքի ապակիները:
Թուրքական ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակումն իրականացնողները եղել են երեքը:
Ուշագրավ է, որ հարձակման վայրից լուսանկարների թվում ԶԼՄ-ները հրապարակել են նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշի լուսանկարը:


