|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԵԽԽՎ-ն իր ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ ավտոմատ կերպով վերընտրել է նախագահ Պեդրո Ագրամունտին և հաստատել բոլոր ազգային պատվիրակությունների լիազորությունները, բացի Սլովակիայից:
Ավանդաբար ձմեռային նստաշրջանում տեղի է ունենում պատվիրակությունների լիազորությունների վերահաստատում մեկ տարով: Եթե առարկություններ չեն լինում, դա տեղի է ունենում ավտոմատ կերպով: Այս անգամ, ըստ РИА Новости-ի, Սլովակիայի պատվիրակության լիազորությունները չեն հաստատվել, պատճառը կանանց` քիչ ներկայացված լինելն է: Նստաշրջանի ընթացքում բանավեճեր կլինեն այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2016-ից ՌԴ պատվիրակությունը չի մասնակցում ԵԽԽՎ նստաշրջաններին: Պատճառը Ղրիմի հարցն է: