կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 13:08
Հասարակություն

«Երախտագիտություն» մեդալ՝ Հովհաննես Վարդանյանին

«Երախտագիտություն» մեդալ՝ Հովհաննես Վարդանյանին

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից օրերս պարգևատրվել է ԼՂՀ պետական պարգևով` «Երախտագիտություն» մեդալով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտոնական այցով գտնվելով Արցախում, Հովհաննես Վարդանյանն այցելել է Մարտունի շրջան, հանդիպում ունեցել Մարտունի շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանի, Մարտունիի քաղաքապետ Մհեր Խաչատրյանի հետ: Քննարկվել են իրականացված աշխատանքները և նոր ծրագրերը։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել է նաև տեղի մանկապարտեզ: Պաշտպանության ամրապնդման ու սոցիալ-մշակութային բնագավառում համագործակցության, համատեղ աշխատանքի ու արձանագրված և ապագա ձեռքբերումների համար Մարտունիի քաղաքապետ Մհեր Խաչատրյանի կողմից Հովհաննես Վարդանյանը պարգևատրվել է շնորհակալագրով: Արցախում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն այցելել է զորամաս ու մարտական դիրքեր, հանձնել նվերներ և առաջնագծում հանդիպում ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ։ «Մեծարգո Նախագահի կողմից բարձր պարգևի արժանանալով էլ ավելի եմ պարտավորվում ծառայելու Հայրենիքիս և Հայ Ժողովրդին», -իր ֆեյսբույքյան էջում նշել է Հովհաննես Վարդանյանը և վստահեցրել, որ Արաբկիր-Մարտունի աշխատանքային համագործակցությունը մշտապես կրելու է շարունակական և կառուցողական բնույթ: