ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական»ամսաթերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սերգեյ Վարդանյանը պատմագրության ոլորտում ներդրած մեծ ավանդի, բեղմնավոր գործունեության և գրական ծանրակշիռ վաստակի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով. տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը: