կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-30 04:59
Մշակույթ

«Հակոբ Մեղապարտ» մեդալ Հովհաննես Չեքիջյանին

«Հակոբ Մեղապարտ» մեդալ Հովհաննես Չեքիջյանին

Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 80 տարին նշվել է Հայաստանի Ազգային գրադարանում:

 

Ի նշան երախտիքի եւ մեծարման, Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը մաեստրոյին շնորհվել է հայ առաջին տպագպիչ Հակոբ Մեղապարտի անվան մեդալ:

 

Ցերեկույթը, որի ընթացքում բոլոր ելույթ ունեցողներն ընդգծել են ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի վաստակը, մատնանշել են, որ նա կարեւորում է ամեն մի մանրուք եւ տասնամյակներ շարունակ կարողանում 100 մարդուն համախմբել մի նպատակի շուրջ ստեղծելով երգչախմբային կատարումների բարձրակետեր:

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվել է նաև մաեստրոյի գործունեությունը ներկայացնող գրքերի հավաքածուն: