|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մալիում ահաբեկչության պատասխանատվությունը, որը 77 մարդու կյանք էր խլել։ Մահապարտները Գաո քաղաքի ռազմական ճամբարում ականապատ մեքենա էին պայթեցրել։ Ահաբեկչությունը վերջին շրջանում Մալիի ամենաարյունոտ ահաբեկչությունն էր, հայտնում է RFI–ն։
Ահաբեկչության պահին Գաոյի բազայում եղել են զինծառայողներ, ինչպես նաեւ տեղական զինված խմբավորումների մարտիկները, որոնք խաղաղության համաձայնագիր էին կնքել երկրի կենտրոնական իշխանությունների հետ։
Մալիի իշխանությունները հայտնել են, որ սպանվել է նաեւ 5 ահաբեկիչ։