|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը ստանձնել է Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում ոստիկանների դեմ ուղղված ահաբեկչության պատասխանատվությունը:
Ըստ Demokrathaber-ի՝ ՔԱԲ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Ստամբուլում դեկտեմբերի 10-ի երեկոյան ոստիկանների դեմ համաժամանակյա գործողություն է կազմակերպվել կազմակերպության վրիժառու խմբի կողմից, որն իրականացրել են 2 զինյալներ: Նրանց անունները կազմակերպությունը խոստացել է հայտնել առաջիկա օրերին։
Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 29 մարդ, ևս 166-ը՝ վիրավորվել: 29-ը զոհից 27-ը ոստիկանության աշխատակիցներ են։