կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 18:52
Աշխարհ

Ադրբեջանում բժիշկները գործադուլ են անում

Ադրբեջանում բժիշկները գործադուլ են անում

Ադրբեջանի Գյանջա քաղաքում երկաթուղիների աշխատակիցների տեղի հիվանդանոցի անձնակազմը գործադուլ է անում։

Ինչպես հայտնում է contact.az–ը, բողոքի ակցիան պայմանավորված է հիվանդանոցը ինքնուրույն տնտեսվարման փոխանցելու որոշմամբ։ Փողոցները փակելով՝ բժիշկներն ու բուժքույրերը պահանջում են չեղարկել այդ որոշումը, քանի դա կնշանակի փակել հիվանդանոցը, որը ներկայիս ճգնաժամային տնտեսական պայմաններում չի կարող իրեն ֆինանսապես ապահովել։

Ցուցարարները պահանջել են հանդիպում կազմակերպել գործադիր իշխանության ղեկավարի հետ, սակայն դրա փոխարեն նրանց ցրել է ոստիկանությունը։