|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինա-ռումինական սահմանի անցակետում սահմանապահները Իրանի քաղաքացու են հայտնաբերել, որը թաքնվում էր սառնարան-բեռնատարում` բանջարեղենի արկղերի միջև: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ:
Անօրինական ներգաղթյալը փորձում էր հայտնվել Գերմանիայում: Սառցարանում նա անցկացրել է ավելի քան 3 ժամ: Մեքենան, որում իրանցին երթևեկել է, Թուրքիայից Ուկրաինայի տարածքով մեկնում էր ԵՄ երկրներ:
Այժմ տղամարդը ժամանակավոր կալանքի տակ է գտնվում, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն կցուցաբերեն: