|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ:
Այսպես, ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Բագրատաշենի մաքսակետում մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով զննության են ենթարկել ՀՀ քաղաքացիների կողմից շահագործվող 2 տրանսպորտային միջոց: Բեռնատարները տեղափոխել են «Վերին Լարս» անցակետում տարանցման հայտարարագրով ձևակերպված ապրանքներ: Մեքենաների կշռման արդյունքում պարզվել է, որ փաստաթղթերում նշված քաշը չի համապատասխանում իրական քաշի հետ: Հսկողություն իրականացնելու նպատակով բեռնատարներն ուղարկվել են ռենտգեն զննման: Արդյունքում պարզվել է, որ մեքենայում առկա է չհայտարարագրված տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում՝ շարժիչի համար նախատեսված շուրջ 1 տոննա յուղ:
Երկու դեպքերով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: