|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին չափազանց ուշագրավ հայտարարություններ է արել Արցախ հայության վերադարձի մասին»,- նշում է իրանագետ Վարդան Ոսկանյանն ու մանրամասնում.
««Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», - «Ազատությանը» բացառիկ հարցազրույցում ասել է նա:
Դեսպան Մեհդի Սոբհանին, ըստ էության, առաջնորդվել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ 2020թ. 44-օրյա պատերազմի վերջին շրջանում կատարած կարևոր այն հայտարարությամբ, ըստ որի՝ Արցախի հայերի անվտանգությունը պետք է ապահովվի, ինչը, ցավոք, այդքան էլ ուշադրության չարժանացավ մեզանում։
Չափազանց կարևոր է, որ այժմ հենց Իրանն է առաջ քաշում Արցախի հայության իր բնօրրան վերադարձի և անվտանգության ապահովման հարցը, առանց ինչի՝ կայուն խաղաղության հասնելն անհնարին է։
Կասկած չկա, որ հայության՝ Արցախ վերադարձի հարցում, ի դեմս Իրանի, մենք ունենք հզոր դաշնակից, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում այդ խնդիրն ակտիվորեն առաջ մղելու»։