Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հակասական հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմելու մասին, գրում է РИА Новости-ն։
Ըստ ռուսական պարբերականի՝ Փաշինյանը ավելի վաղ կոչ է արել Ռուսաստանին՝ նախաձեռնել քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, որը ստեղծվել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով: Նրա խոսքով ՝ Լաչինի միջանցքի արգելափակումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի խախտում է։ Ինչպես վստահեցնում է Փաշինյանը, թե Հայաստանում, թե Լեռնային Ղարաբաղում ակնկալում են, որ ռուսական կողմը հանդես կգա իրավիճակի գնահատականով, կներկայացնի ճանապարհային երթևեկության վերականգնման ծրագիր և ճանապարհային քարտեզ։
«Երբ հայտարարեցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու մասին, շատ փորձագետներ հարց տվեցին ՝ ինչո՞ւ ենք մենք խոսում Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի դիմումի մասին։ Նախ ՝ Հայաստանը դիմել է Անվտանգության խորհրդին, երկրորդ՝ եթե մենք այդ հարցով դիմենք Անվտանգության խորհրդին, դա նշանակում է, որ մենք դիմում ենք, այդ թվում ՝ Ռուսաստանի դեմ»,- մեջբերում է Փաշինյանին РИА Новости-ն։
Նրա խոսքով ՝ Հայաստանին պետք է ոչ թե ուղղակի դիմում, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում։
Փաշինյանը հավելել է, որ Երևանը պետք է որոշումներ կայացնի՝ ելնելով իրավիճակից։
«Հայաստանը չի կարող չերկարացնել մանդատը (ռուս խաղաղապահների — խմբ.), բայց եթե տեսնի, որ գործընթացին ինչ-որ բան սպառնում է, մենք, իհարկե, այդ թվում ՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր պետություն, պետք է փորձենք այլ միջոցներ գտնել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: