|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մոսկվայի կենտրոնում ձերբակալել են ընդդիմության չարտոնված հանրահավաքի մասնակիցներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բողոքի ակցիան ընթանում է «Չիստիե պրուդիում» ՝ Գրիբոյեդովի արձանի դիմաց: Գործակալության տեղեկություններով՝ ձերբակալվել է ավելի քան 40 մարդ: Մոտ 20 հոգի էլ շարունակում են հանրահավաքը:
«ՕՎԴ Ինֆո»-ն հայտնում է, որ ձերբակալվել են 4 ավտոբուսով ժամանած ցուցարարները: Երկու ավտոբուսում եղել է 14 մարդ, մեկում՝ 16: Թե քանի մարդ է եղել չորրորդ ավտոբուսում, հայտնի չէ: Նրանց մի մասը տեղափոխվել է ոստիկանության Բասմանի բաժանմունք, իսկ մյուս մասը՝ Մեշանսկի:
Ցուցարարները պաշտպանում են դատապարտված ընդդիմադիր Իլդար Դադինին, որին 3 տարվա ազատազրկման են դատապարտել հանրային միջոցառումների անցկացման կարգի խախտման համար: