|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այսօր վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսում հնչեց հարց ԼՂ հակամարտության վերաբերյալ` ի՞նչ լուծման կողմնակից է վարչապետը, արդյո՞ք խաղաղության դիմաց տարածքներ զիջելն ընդունելի է համարում: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ այդ տարբերակն ընդունելի չի համարում:
«Վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ: Մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում: Թե ինչպիսի՞ն կլինի բանակցությունների ընթացքը, այս պահին անտրամաբանական է խոսել: Փոխզիջումը միայն տարածքը չէ, տարբեր բաներ կարող են լինել փոխզիջման առարկա: Երբ կգա պահը, այն ժամանակ էլ կքննարկենք: Բայց ես չեմ կարծում, որ ՀՀ-ում որևէ մեկը պատասխանատվություն վերցնի կայացնել այնպիսի որոշում ԼՂ կարգավորման վերաբերյալ, որի հետ ազգը, մեր քաղաքացիները համաձայն չլինեն: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, որ մենք շատ անհանգստանալու բան ունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը: