Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեի քաղաքապետ է նշանակվել նախագահ Էմոմալի Ռահմոնի որդին՝ Ռուստամ էմոմալին, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
Հաղորդվում է, որ Դուշանբեի քաղաքապետ Մահմադսաիդ Ուբայդուլլովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ռուստամ Էմոմալին նախքան այդ գլխավորում էր ֆինանսական վերահսկման եւ կաշառակերության դեմ պայքարի գործակալությունը։