|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ողջունում է պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև։ Այդ մասին ասված է կազմակերպության քարտուղարության հայտարարության մեջ։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը ողջունում է Պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև: Երկու երկրների ղեկավարների հետևողական ջանքերի և քաղաքական կամքի շնորհիվ համաձայնեցվել է պետական սահմանի անցման գիծը դրա ամբողջ՝ գրեթե հազար կիլոմետր երկարությամբ», - նշված է հայտարարության մեջ։
ՀԱՊԿ-ում ընդգծել են, որ սահմանային խնդիրների լուծումն, անկասկած, «կնպաստի տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցության առաջանցիկ զարգացմանը, կնպաստի ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում անվտանգության բարելավմանը և կազմակերպության առջև ծառացած խնդիրների իրագործմանը»։
Քարտուղարությունում նաև երկու եղբայրական ժողովուրդներին մաղթել են հետագա հաջողություններ տնտեսապես զարգացած և ներդաշնակ հասարակությունների կառուցման գործում:
Տաջիկստանի և Ղրղզստանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը և Սադիր Ժապարովը Ղրղզստանում հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական սահմանի հսկիչ անցակետը, ստորագրել են երկու երկրների միջև պետական սահմանի մասին համաձայնագիր և երկկողմ այլ փաստաթղթեր։