|
Փոխարժեքներ
16 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այս երեկո կմատուցվի Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ պահքը:
Հարության տոնը սկսվում է այսօր երեկոյան, քանի որ ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո է սկսվում նոր օրը:
Ճրագալույցի Սբ Պատարագ տարին 2 անգամ է մատուցվում` Սբ Ծննդյան և Սբ Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է` ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը` երեկոյան, մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: