|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր առավոտյան ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադեւոսյան նրբանցքի չգործող մանկապարտեզի մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։ Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից:
Ըստ Shamshyan.com-ի` կախվածը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանն է։ Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ Opel մակնիշի տաքսի ավտոմեքենա։ Ա. Աղայանը վարձակալական հիմունքներով բնակվում էր Շենգավիթ վարչական տարածքում, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա եւ աշխատում էր որպես անհատ տաքսիստ։ Պարզվել է, որ Ա. Աղայանը կախվել է տաքսու մեջ օգտագործվող ամրագոտիով։