Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպանության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Արտակ Արզումանյանին քրեակատարողական հիմնարկում գտել են կախված: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն: Նա պատիժը կրում էր «Սեւան» ՔԿՀ-ում եւ մի քանի տարի էր մնացել, որ պատժի կրման ժամկետը լրանար։
«Նա 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2007 թվականին, որից 6-ամիսը համաներմամբ կրճատվել էր։ Այլ խոսքով՝ 2017 թվականի սկզբներին պետք է ազատվեր։
Կայքի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ի առավոտյան հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ կատարել են դատապարտյալների քանակական հաշվառում, որի ժամանակ պարզվել է, որ թվաքանակը չի համապատասխանում և մեկ դատապարտյալ բացակայում է:Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ժ.11:00-ի սահմաններում բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինության մեջ հայտնաբերվել է Ա.Արզումանյանի դիակը` կախված վիճակում»,- գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: