կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-08 16:36
Հասարակություն

Մուսալեռում երեխայի հետ խեղդված ամուսինները 20 և 27 տարեկան էին. մանրամասներ

Մուսալեռում երեխայի հետ խեղդված ամուսինները 20 և 27 տարեկան էին. մանրամասներ

Հայտնել ենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Մուսալեռ համայնքում: Գյուղի տներից մեկում հայտնաբերել են երիտասարդ ամուսինների և նրանց մանկահասակ երեխայի դիերը:

 ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակում, հայտնաբերել 1997 թ. ծնված Աննա Միսակյանը, 1990 թ. ծնված Հրաչյա Բաղդասարյանը և 2016 թ. ծնված Ասյա Բաղդասարյանի դիերը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեխան եղել է 4 ամսական և մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ մահացել է: 

Նախնական տեղեկություններով՝ ընտանիքի անդամները խեղդվել են շմոլ գազից:

 Մուսալեռի գյուղապետ Էդգար Հովհաննիսյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ ընտանիքը մի քանի օր առաջ էր տեղափոխվել իրենց գյուղ և բնակվել են վարձով:

Yerkir.am-ին հասած նախնական վարկածներից մեկի համաձայն՝ տունը ջեռուցել են վառարանով, որը խողովակ չի ունեցել, հավանաբար դա էլ եղել է շմոլ գազից թունավորման պատճառը:

Այս պահին դեպքի վայրում են ոստիկաններն ու քննիչները: