Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանում լույս տեսնող «Ազատ օր» թերթի թղթակիցը զրուցել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի հետ: Պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակն է, նաեւ Ֆրանսիայի խորհրդարանում ձեւավորված` Արցախի հետ բարեկամության կոմիտեի անդամներից: Օրինագծին եւ Արցախի միջազգային ճանաչմանն առնչվող թեմաներով էլ ընթացել է հարցազրույցը:
«Այսօր, դժբախտաբար, չի ընդունվել Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծը, որպեսզի, առաջին այդ հանգրվանից այն կողմ անցնելով, զբաղվենք Արցախի ճանաչման հարցով եւս: Վերոհիշյալ երկու կենսական հարցերը անքակտելիորեն կապված են միմյանց: Անցյալը առնչված է ներկային, եւ անցյալն է, որ հաստատում է մեր ներկան: Այս հարցերը շատ մոտ են միմյանց. Ցեղասպանության ժխտումը պատժելի դարձնելու եւ Ցեղասպանությունը ճանաչելու հարցերը: Պետք է շարունակել ճիգերը, որ Միացյալ Նահանգները ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս բոլորը առիթ պիտի տան, որ Արցախը ճանաչվի ու շարունակի իր բնականոն գոյությունը»,- ասել է Վալերի Բուայեն:
Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: