կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-02 12:32
Հասարակություն

Երևանյան հյուրանոցում ռուս մայորի դի է հայտնաբերվել. shamshyan.com

Երևանյան հյուրանոցում ռուս մայորի դի է հայտնաբերվել. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց նրբանցքի վրա գտնվող «Դրուժբա» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև դատական բժիշկը։

Ոստիկանները նշված հյուրանոցի 10-րդ համարում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի՝ Ռուբինյանց նրբանցքի 5-րդ հասցեում ժամանակավորապես բնակվող 45-ամյա Վիկտոր Եմելյանովի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Հաբեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասում՝ որպես շտաբի պետի տեղակալ։ Կոչումով մայոր էր։