Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի ամանորյա հումորային հարցերին պատասխանում է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
-Եթե վաղ առավոտյան բոլորը խայտառակ եղածի պես ամաչում են, ուրեմն Նոր տարին ստացվե՞լ է…
-Պախմելից են ելա՞ծ, ոչինչ, թող թթվի ջուր խմեն, կարող է օյաղանան միանգամից:
-Ձմեռ պապն ինչո՞ւ է նախընտրում եղնիկներով երթևեկել, այլ ոչ թե` «Բենթլի»-ով:
-Նրա ճաշակն ավելի բարձր է, քան այսօրվա` հանկարծակի հարստացողներին է: Ապրած կյանք ունի, գիտի` որտեղ ինչով է երթևեկելու:
-Ձմեռ պապից մանդա՞տ եք խնդրել, թե՞ տնտեսական աճ:
-Ո’չ մեկը, ո’չ մյուսը, մանդարին:
-Ամանորի գիշերը երազանք պահեցի՞ք, որ ինչ-որ ընդդիմադիր գործիչ խորհրդարանում այլևս չհայտնվի 2017-ի ընտրություններից հետո:
-Ում ժողովուրդը ձայն կտա, թող նա էլ գա, բայց` ժողովրդի ձայնով:
-Վարչապետի հանձնարարականը` ով ինչ ուզի, այսուհետ կարող է ազատ ներկրել, տարածվե՞ց Ձմեռ պապի բերած նվերների վրա:
-Կասկածում եմ:
-Ո՞ր կենդանու հետ կասոցացնեք Նոր տարին:
-Մարդ կենդանու հետ:
-Քանի՞ բաժակ խմելուց հետո եք մոռանում` ով եք, ում եք հյուր գնացել:
-Երբեք չեմ մոռանում, միշտ հիշում եմ և ուրախ եմ, որ չեմ մոռանում: Խմում եմ ինչպես բոլոր նորմալ մարդիկ:
-Երազանքների Ձյունանուշը, ում կողքին Ձմեռ պապ կլինեիք:
- Դժվար հարց է, ես ամուրի մարդ եմ, այդպիսի սենտիմենտալ բաներից չեմ հասկանում, էդպիսի հարց ինձ մի տվեք:
-Ամենամեծ դասը, որ քաղեցիք 2016-ին:
-Կարծես, ոչ մի լավ բան չկարողացա անել:
-Տոներից հետո կշռվո՞ւմ եք:
-Բան չի մնացել ինձ վրա, ինձ նայեք, ի՞նչը կշռվեմ (ծիծաղում է):