Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ճիշտ չէ, ոչ էլ` բարոյական, մեկնաբանել մեր երկրի որևէ նախագահի ասածները: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ցանկացած նախագահ, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը, ունի փորձ, անցած ճանապարհ և կարող է իր երկրին միշտ պիտանի լինել:
Հարցին` արդյո՞ք մեր երկրին պետք է վարչապետի փոփոխություն` տնտեսությունը վերականգնելու համար, պատգամավորը պատասխանեց. «Պահը վաղուց անցել ա, վարչապետի պահն էլ... Բանը բանից անցել ա արդեն, էլ նրա պաշտոնանկությունն էլ էս երկրին չի փրկի: Վարչապետին 5 տարի առաջ պետք է փոխեին, իրեն վարչապետ նշանակելու երկրորդ օրը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ Տիգրան Սարգսյանը հաջողությամբ իրականացրեց «Հայկական աշխարհ» ծրագիրը, այն է` «սպիտակ եղեռն, Հայաստանն առանց հայերի, որպեսզի հայերը դրսում աշխատեն, փողերն ուղարկեն Հայաստան, իրենք էլ նստեն ուտեն»:
ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Տիգրան Սարգսյանը կարող էր նորմալ աշխատել, եթե չիրականացներ այն ծրագիրը, որ իրեն տրվել է: Այնպես որ, Լյովա Խաչատրյանի խոսքով, վաղ, թե ուշ, բոլորն են պատասխան տալու իրենց արարքների համար, այդ թվում` նաև պատգամավորները: