Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համար գոյություն ունի իշխանություն և ոչ իշխանություն: «Որևէ էական նշանակություն չեմ տալիս, որ ԲՀԿ-ն անպայման հայտարարի` այլընտրա՞նք է, թե՞ ընդդիմություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա` պատասխանելով այն հարցին` ինչո՞ւ ԲՀԿ համագումարից հետո չտրվեց հստակ պատասխան` ԲՀԿ-ն այլընտրա՞նք է, թե՞ ընդդիմություն:
Մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի այն հայտարարությունը, թե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը անմարդկային ռեֆորմ է, պատգամավորը կարծիք հայտնեց, որ ամեն ինչ գալիս է կառավարության հանդեպ ժողովրդի անվստահությունից: Նա հիշեցրեց Վերահսկիչ պալատի նախագահի այն հայտարարությունը, թե կառավարությունը հսկայական գումարներ է փոշիացրել:
«Հիմա յուրաքանչյուր մարդ իր փողերը կվստահի՞ գողին»,- ասուլիսի մյուս բանախոսին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին հարց ուղղեց Լյովա Խաչատրյանը, ինչին ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Միանշանակ` ոչ, բայց Վերահսկիչ պալատի նախագահի ասածների 70 տոկոսը բարբաջանք է եղել: Եթե փաստեր ունեք, ինչո՞ւ չեք դիմել դատախազություն»:
Վարդան Այվազյանը Լյովա Խաչատրյանին հիշեցրեց, որ տարիներ առաջ ԲՀԿ-ն կողմ է եղել կուտակային ռեֆորմին: Այն դիտարկմանը, թե ժողովուրդը չի վստահում կառավարությանը, նա պատասխանեց. «Ո՞վ չի վստահում: Ժողովո՞ւրդը: Բայց ժողովուրդն իր վստահությունն արդեն հայտնել է իշխանություններին համապետական ընտրությունների ժամանակ»: Այվազյանը հավելեց, որ ցավում է միայն մի բանի համար, որ կառավարությունը չի կարողացել ճիշտ ներկայացնել կամ գովազդել կուտակային ռեֆորմը: