|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչների ըմբոստության ժամանակ նրանց կողքին էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ գյուղացիները բողոքում են ապօրինի հիմքերով կառուցվող ՀԷԿ-երի դեմ, որոնք կարող են գյուղերի ջրազրկման պատճառ դառնալ:
Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով գյուղացիներին հուզող խնդրի մասին, Լյովա Խաչատրյանը նշեց. «Թող տեխնիկան դուրս բերեն ապօրինի կառուցվող տարածքից, որ գյուղացիներն էլ հանգստանան ու գնան իրենց տները»: Նա նշեց, որ գյուղացիները դեռ կանգնած են ու սպասում են, որ մեխանիզմները հեռացվեն տարածքից:
Պատգամավորը նշեց, որ ՀԷԿ-երի կառուցման համար ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, որևէ քննարկում չի եղել, համայնքի հետ համաձայնություն չկա, հետեւաբար` ՀԷԿ-երի կառուցումը համարվում է ապօրինի: «Համայնքի բնակիչները ուրիշ ոչինչ չեն պահանջում, պարզապես պահանջում են օրենքի կիրառում: Գյուղացիները պահանջ են ներկայացնում այն պատասխանատուներին, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին իրավիճակը շտկել ու օրենքը պաշտպանել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ խոսքը վերաբերում է թե' Արագածոտնի մարզպետին, թե' մնացած պաշտոնյաներին, թե' ոստիկաններին:
Պատգամավորը նաև նշեց, որ ինչ-որ մարդիկ ցանկացել են ակցիային մասնակցող բնապահպանների առևանգել, սակայն գյուղացիները թույլ չեն տվել: