Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվում էր 2016-ի բյուջեի նախագծի քննարկումը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտին տրվող հատկացումները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարց ուղղեց նրան՝ նախ դժգոհություն հայտնելով, որ գյուղատնտեսության ոլորտին բյուջեից քիչ գումար է հատկացվել: Նա հիշեցրեց, որ գյուղատնտեսությունը գերակա շահ է համարվում: Ըստ պատգամավորի՝ գումարներ են ծախսվում, սակայն ո\'չ արտադրական հզորություններ են ստեղծվում, ո\'չ նոր ջրամբարներ են կառուցվում, ո\'չ էլ աշխատատեղեր են ավելանում:
«Փողերը պետք է նպատակային օգտագործել: Հա, լավ ճանապարհներ եք սարքում, որ ո՞վ գնա-գա: Եթե գյուղացին թողնում-գնում է Հայաստանից, ո՞վ է գնալու այդ ճանապարհով, որ բերի իր բերքը քաղաքում վաճառի: Էդ Հյուսիս-հարավ ճանապարհը ութ տարի է՝ սարքում եք, կարելի էր էդ փողը դնել գյուղատնտեսության մեջ, իսկ ճանապարհը մեկ տարում սարքել, քաշվել մի կողմ»,- դժգոհեց Լյովա Խաչատրյանը:
Պավել Սաֆարյանը նշեց, որ ջրամբարներ ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում գումարներ գտնելու ուղղությամբ: