Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծում է, որ բնակչությունը երկակի է ընդունում կառավարության ծրագրով նախանշված` գյուղացիական կոոպերացիաների ստեղծումը, ինքն էլ դեռևս հստակ չի տեսնում կոոպերացիաներ ստեղծելու հիմնական նպատակը:
«Կարծես թե ցանկալի է, որ հողերը միացվեն համապատասխան փայատիրության սկզբունքով ու մշակվեն, բայց դա առայժմ մեծ արձագանք չի գտել գյուղացիների շրջանում: Գուցե բացատրական աշխատանքներ պետք է տարվեն նրանց հետ: Ինչևէ, նպատակը ողջունելի է, եթե նպատակը գյուղացուն օգնելն է, որ նա ռացիոնալ օգտագործի իր հողը: Բայց եթե նպատակն այն է, որ հողերը հաշվառման դնեն, որ որոշ ժամանակ հետո այդ հողերը հեշտությամբ հարկվեն, դեռ չգիտեմ»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
Այն հարցին` արդյոք գյուղացիները գո՞հ են կոոպերացիաներից, Լյովա Խաչատրյանը պատասխանեց, որ ինքը դեռևս խոշոր կոոպերացիաների գործունեությունից տեղյակ չէ, իսկ մի քանի հոգու միավորումը դեռ չի կարող կոոպերացիա համարվել: «Քեռին ու հորեղբոր տղեն գյուղապետի հետ միացել են, դա դեռ չի նշանակում համայնքի կոոպերացիա»,- ասաց Լյովա Խաչատրյանը: