Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի մեկի հանրահավքի ժամանակ Ծառուկյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անակնկալի բերեց շատերին: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել է. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»:
Yerkir.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե հնարավոր համարում է, որ ԲՀԿ գործարար հատվածն իրականացնի «փափուկ հեղափոխություն»: «ԲՀԿ-ի գործարար հատվածը մտածում է այնպես, ինչպես յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի, նույն ձևով, և նա կվարվի այնպես, ինչպես կպահանջի քաղաքացիների մեծամասնության շահը: ԲՀԿ-ի ցանկացած գործարար իրեն պահելու է էնպես, ինչպես պահանջում է ժողովրդի շահը, կարող եք դրանում չկասկածել, կլինի դա հեղափոխություն, հեղաշրջում, խնդրանք թե համագործակցություն առողջ ուժերի հետ, եթե այդպիսի ուժեր դեռ մնացել են իշխանության մեջ:ԲՀԿ-ն միշտ լինելու է ժողովրդի կողքին, անկախ դրանից դա իշխանությանը դուր կգա թե ոչ»,-հայտարարեց պատգամավորը: Հարցին, թե Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմության նոր առաջնորդ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանը վաղուց ամենաընդունված առաջնորդն է»: