Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկվա խորհրդարանական լսումներն ուշագրավ էին ոչ միայն ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` գազի գնի վերաբերյալ հայտարարություններով, այլ նաև նրան ուղղված` ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցով: Հիշեցնենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր գազի որակին, և իր հարցն ավելի ընկալելի դարձնելու համար, նա բերեց հետևյալ համեմատությունը. «Սովետի ժամանակ քնից վեր էին կենում, սուրճը դնում էին կրակին, խմում, հետո իջնում գոմ, կերակրում անասուններին, հետո գնում էին կոլխոզ` աշխատելու: Հիմա սուրճը դնում են գազին, գնում են անասուններին կերակրում են, գալիս են տուն կնոջը երկու անգամ սիրում են, այդ ընթացքում սուրճը նոր հասցնում է եռալ»: Իսկ նախարար Արմեն Մովսիսյանը նույն ոճով բացատրել էր, որ հիմա արդեն շատ արագ են կնոջը սիրում, պետք է խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել:
Yerkir.am-ը փորձեց Լյովա Խաչատրյանից պարզել` բավարարե՞լ է արդյոք նախարարի պատասխանը: Պատգամավորը հայտարարեց. «Այդ պատասխանը պետք է կանանց բավարարեր: Ես բավարարվելու խնդիր չունեմ: Ասեմ ավելին` ես կարող եմ կառավարության մի շարք անդամների բավարարել»: Մեր ճշտող հարցին` նկատի ունեք կառավարության իգակա՞ն սեռի ներկայացուցիչներին, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, եվրոպական սեռի ներկայացուցիչներին»: