|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին:
«Մենք ամեն տարի կանգնում ենք նույն խնդիրների առաջ, և սա դաս չի դառնում: Երկրի ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է գյուղատնտեսության միջոցով: Այն ձևավորում է նաև բյուջե: Մեղքը միայն գյուղատնտեսության նախարարության վրա գցել պետք չէ: Պետք է միանա էկոնոմիկայի նախարարությունը, բայց ոչ մի բան էլ չի անում»,- ասաց նա`հավելելով, որ խնդրի լուծմանը պետք է նպաստեն մարզպետարանները:
«Քույր քաղաք, եղբայր գուբերնիա և այլն` դրանց իմաստը բա ո՞րն է: Բա մեր դեսպաններն ո՞ւր են: Պետք է ճիշտ կազմակերպել մթերման խնդիրը: Այն գյուղերում, որտեղ գյուղապետը միայն ֆորմալ է, ինքն էլ է խնդիր հարուցում: Մենակ հո վազվզելով չի՞: Պետք է գյուղատնտեսության նախարարությանն ավելի շատ գործիքակազմ տալ»,- ասաց ԲՀԿ-ականը: