կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-29 22:57
Աշխարհ

Ուկրաինան Ռուսաստանի դեմ

Ուկրաինան Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ։ Այս մասին հայտնել է Խորհրդի մամուլի ծառայությունը, փոխանցում է «112 Ուկրաինան»։

«Ուկրաինայի դեմ շարունակվող հիբրիդային ագրեսիայի պատճառով Ուկարինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ագրեսոր պետության ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ։ Մասնավորապես այն անձանց դեմ, որոնք անօրինական ճանապարհով ընտրվել են Պետդումայի պատգամավորներ Ղրիմի ինքնավար հանրապետության ու քաղաք Սեւաստոպոլի օկուպացիոն իշխանությունների անցկացրած ընտրությունների արդյունքում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ ռուսական իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք մասնակցություն ունեն Ռուսաստանում Ուկրաինայի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 «Թափանցիկություն ապահովելու ու գործողությունները համաժամեցնելու համար ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցները երկարացվել են 1 տարով»,- հավելել են մամուլի ծառայությունից: