|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ուկրաինան պատրաստ է արձագանքել Ռուսաստանի կողմից «լայնամասշտաբ ագրեսիային»: Այս մասին ուկրաինական «Ռադիո-Ազատություն» լրատվամիջոցին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն: Հաղորդում է lenta.ru-ն:
«Փորձագետները կանխատեսում են, որ Ռուսաստանի կողմից լայնամասշտան պատերազմ Ուկրաինայի դեմ կարող է սկսվել 3 տարի հետո: Մենք էլ որոշում ենք մեր պատրաստվածության աստիճանը` դիմակայելու այդ պատերազմին: Մենք մշակած պլաններ ունենք տարբեր սպառնալիքների սցենարների հտ կապված: Մենք մեր զինված ուժերին բերում ենք անհրաժեշտ պատրաստվածության աստիճանի: Մենք պետք է պատրաստ լինենք դիմակայության թե այսօր, թե վաղը, թե մեկ տարի հետո, քանի դեռ Ուկրաինայի նկատմամբ սպառնալիքը չի վերացել»,-հայտարարել է Մուժենկոն: