| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-01-11 12:17
            8 տարի առաջ - 2017-01-11 12:17  
         
                
            Կառավարության վաղվա նիստի օրակարգում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է որոշման փոփոխություն, որը վերաբերում է կառավարության հանձնարարականին, ըստ որի` կառավարություն պետք է ներկայացվի առաջարկություն գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման վերաբերյալ: Մասնավորապես, առավելագույնս նվազեցնել սոցիալապես անապահով ընտանիքների համար սահմանված սակագինը՝ այլ սպառողների հաշվին:
Ի կատարումն «Պետական նպաստների մասին» օրենքի, յուրաքանչյուր տարի իրականացվող տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված ընտրանքային հետազոտության արդյունքներով ներկայացվող առաջարկությունների հիման վրա մշակվում են ընտանիքի անապահովության բնութագրիչների թիրախային ցուցանիշները: Կառավարության 2014թվականի որոշմամբ արդեն իսկ սահմանված է ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի սպառած էլեկտրաէներգիայի քանակի հանգամանքի կիրառումը: Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ հաշվի չի առնվում ընտանիքի կողմից սպառած բնական գազի չափաքանակը:
Որոշման փոփոխությամբ նախատեսվում է կատարելագործել և հստակեցնել ընտանեկան, սոցիալական նպաստների և հրատապ օգնության նշանակման և վճարման գործընթացի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև մեծացնել դրանց հասցեականությունը:
Քանի որ ընտանիքի կողմից տարվա ընթացքում սպառած բնական գազի չափաքանակը կարող է կիրառվել որպես ընտանիքի անապահովության գնահատման ցուցանիշ, որոշման նախագծով առաջարկվում է այն ներառել ընտանիքի անապահովության բնութագրիչների շարքում: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և տարբեր եղանակների ընթացքում ընտանիքների կողմից բնական գազի սպառման տարբեր քանակը (բնակարանի ջեռուցման համար), առաջարկվում է 2017 թվականի ընթացքում իրականացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում` ընտանիքի uպառած բնական գազի սահմանային չափաքանակի կիրառման փորձնական ծրագիր: Նշված ծրագրի արդյունքների ամփոփելուց հետո հնարավոր կլինի ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն բնական գազի սպառման տարեկան (12 ամիսների) սահմանային չափաքանակի մասին, որն ավելի ճշգրտորեն կբնորոշի ընտանիքի կենսապայմանները: