| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարվա հունվարի 1-ից օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ գավաթի խաղարկություններում, միջազգային մրցաշարերում, ՀՀ առաջնություններում եւ համահայկական խաղերում 1-3-րդ մրցանակային տեղեր գրաված Արցախի մարզիկները եւ նրանց մարզիչները կպարգեւատրվեն 2010-ի վերջին կառավարության նիստում հաստատված կարգով:
Կարգի համաձայն` օլիմպիական խաղերի հաղթողը կստանա 20 մլն դրամ պարգեւատրում, իսկ նրա մարզիչը` 10 մլն դրամ: Աշխարհի առաջնությունում հաղթողը կստանա 10 մլն, իսկ մարզիչը` 5 մլն դրամ, Եվրոպայի առաջնության հաղթողը` 8 մլն դրամ, իսկ մարզիչը դրա կեսը եւ այդպես շարունակ: Թե քանի հոգի Ղարաբաղից կարժանանան այդ պարգեւին` դա դժվար է ասել, բայց, որ փորձը կա` դա հաստատ. 2010-ին Արցախի սամբիստ Աշոտ Դանիելյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն: Ի դեպ, նա նաեւ Եվրոպայի չեմպիոնի կոչմանն է արժանացել:
Եթե աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում հաղթողներ են դառնում մեկ կամ մի քանի մարզիկներ, ապա ՀՀ առաջնություններում հաստատ նրանց թիվը քիչ չի լինում: Վերոնշյալ կարգով ՀՀ առաջնություններում, չեմպիոնատներում եւ համահայկական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկները կստանան 100 հազարական դրամ, 2-րդ տեղ գրավածները` 50 եւ 3-րդ տեղ գրավածները` 30 հազարական դրամ, իսկ մարզիչները դարձյալ այդ գումարի կեսը: