Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում իշխանամետ «Անադոլու» լրատվական գործակալության թղթակիցը հայտնել է, որ պարզ է՝ Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանողի ընտանիքը ձերբակալվելուց հետո ինչ ցուցմունքներ է տվել ոստիկանությունում:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ ընտանիքի անդամներին ուղղվել են հարցեր, թե վերջին անգամ ե՞րբ են հանդիպել Ալթընթաշի հետ, իրագործելիք սպանության մասին որևէ բան խոսե՞լ է, թե՞ ոչ, անդամակցո՞ւմ է ահաբեկչական որևէ խմբավորման, կապեր ունի՞ գյուլենականների հետ:
Հանցագործի մայրը՝ Համիդիե Ալթընթաշը, պատմել է, որ սպանության օրը որդին զանգահարել է իրեն այն ժամանակ, երբ ինքը հյուր է գնացել:
«Ասացի, որ հյուր եմ եկել, հետո կխոսենք: Ասաց` լավ, Աստված թող քեզ պահապան լինի, ասաց և հեռախոսն անջատեց: Իմ որդին անգամ ոստիկան դառնալու քննություններին պատրաստվել է միայնակ: Իմ երեխան եղել է փակ, լուռ ու հանգիստ»,- նշել է մայրը:
Հանցագործի հայրը՝ Էսրաֆիլ Ալթընթաշը, պատմել է, որ որդին թեև ոչ անգամ ամեն օր, սակայն երկու օրը մեկ զանգել է իրեն կամ մորը, անգամ սպանության օրը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ լիցքավորել է իր հեռախոսը:
«Նրան հարցրեցի՝ աշխատո՞ւմ ես: Ասաց, որ արձակուրդ է, շուկայում զբոսնում է և շուտով կգնա ճաշելու: Նրա խոսքում աննորմալ ոչինչ չնկատեցի: Իզմիրի «Ռուշթու Ունսալ» ոստիկանական բարձրագույն դպրոց ընդունվելուց հետո նա Սերջան Բ. անունով մի ուսանողի հետ մտերմացավ: Ընդունվելուց հետո ավելի փակ և լուռ էր դարձել: Սերջանի հետ այնքան մոտ էր, որ Իզմիրում սովորելու ընթացքում Անկարա տեղափոխվեց Սերջանի հետ, չնայած նրան, որ ես նրան առաջարկել էի Իզմիրում մնալ», -պատմել է Մերթի հայրը:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները Մերթ Ալթընթաշին մեղադրում են Գյուլենական շարժման անդամ լինելու մեջ, որին նույնպես մեղադրում են ՌԴ դեսպանի սպանության հարցում կապեր ունենալու մեջ: