|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՌԴ-ի և Թուրքիայի համատեղ հետաքննչական հանձնախումբը շարունակում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործի բացահայտման ուղղությամբ աշխատանքները:
Ըստ Demokrathaber-ի՝ հայտնի է դարձել, որ հանցագործ Մերթ Ալթընթաշի Iphone 4 մոդելի հեռախոսը ունեցել է 4 տարբեր գաղտնաբառեր:
Ռուս և թուրք իրավապահները Ալթընթաշին պատկանած հեռախոսի գաղտնաբառերը կոտրելու պահանջով դիմել են Apple ընկերությանը, սակայն, The Hacker News անունով ինտերնետային կայքի հաղորդմամբ, մերժում են ստացել:
Demokrathaber-ը հիշեցնում է, որ Apple-ը հրաժարվել էր նաև կոտրել ԱՄՆ Սան Բերնարդո քաղաքում ահաբեկչություն իրականացրած` ԿՀՎ անդամի հեռախոսի գաղտնաբառը: