|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթի հայրը հայտնել է, որ Հրանտ Դինքից և նրա ընտանիքից հետո ամենաշատը տուժել է իր որդին:
Ըստ Haberturk-ի՝ Սամասթի հայրը՝ Ահմեդ Սամասթը, ով դժգոհ է որդու ձերբակալման մասին դատարանի որոշումից, հայտնել է, որ նա, ով դրամական փոխհատուցման է դատապարտվել զոհի անվտանգությունը չապահովելու համար, այդպես էլ չի կանխել 16-ամյա երեխայի հանցագործությունը:
Նշելով, որ պետությունն իր իսկական պարտականությունները չի կատարել, Սամասթը պահանջել է դատարանի որոշման չեղարկում:
Դինքի ընտանիքը 2008 թվականին Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը դատի էր տվել: Դատարանի որոշմամբ՝ նախարարությունը պարտավորվել էր 1 միլիոն 659 հազար լիրա դրամական փոխհատուցում հատկացնել Դինքի ընտանիքին: Սակայն նախարարությունը դիմել էր դատարան՝ փոխհատուցման գումարը պահանջելով Դինքի սպանության կազմակերպիչներ Յասին Հայալից, Էրսին Յոլջուից, Ահմեդ Իսքենդերից և Օգյուն Սամասթից: